Բաժիններ՝

Նախիջևանում զինծառայողը սպանել է 3 ծառայակցի և փախել. razm.info

Razm.info-ն գրում է. Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը:

Սպանված զինծառայողներն են Սիյազանի շրջանի բնակիչ, ավագ լեյտենանտ Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu), Գարադաղի շրջանի Սահիլ գյուղի բնակիչ Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu) և Շարուրի շրջանի Դյուդանգա գյուղի բնակիչ, 1993-ին ծնված Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu):

Ըստ աղբյուրի՝ ծառայակիցներին սպանած զինծառայողը Սադարակ գյուղի բնակիչ Ջալիլբեյլի Բահրուզ Փերվիզ օղլուն է (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu), ով փախել է դեպքի վայրից: Նրան գտնելու մասին տեղեկություններ դեռևս չկան:

Լրատվակայքը հայտնում է, որ սպանված զինծառայողներից Էլվին Շերիֆլիի հարազատները հաստատել են տեղեկությունը:

Ըստ Meydan TV-ի՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017 թվականի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 53 զինծառայող:

Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ Նահիդ Ղարիբ օղլու Աբբասովը (Nahid Qərib oğlu Abbasov)

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս