Բաժիններ՝

ԱՄՆ-ի աճուրդում գրեթե 850 000 դոլարով վաճառել են առաջին խորհրդային արբանյակի մոդելը

Նյու Յորքի աճուրդում ավելի քան 847 հազար դոլարով վաճառել են առաջին խորհրդային արբանյակի թեստային մոդելը: Սակարկություններն անցկացրել է Bonhams աճուրդների տունը, որը դրանք սեպտեմբերի 27-ին ուղիղ եթերով հեռարձակել է իր կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը «Սպուտնիկ-1» թեստային մոդելներից մեկի մասին է, որը ԽՍՀՄ-ն արձակել է 1957 թվականի հոկտեմբերին: Լոտի գնահատման արժեքը կազմել է շուրջ 150 հազար դոլար: Գնորդը, որը ցանկացել է անհայտ մնալ, դրա դիմաց վճարել է 700 հազար դոլար: Ինչպես նշել են Bonhams-ում, միջնորդավճարի հաշվառմամբ, վերջնական գումարը կազմել է 847,5 հազար դոլար՝ գնահատման արժեքը գերազանցելով գրեթե 5,5 անգամ:

«Սպուտնիկ-1» մոդելն աճուրդի էր դրել ավստրիացի հավաքորդը: Bonhams-ի տվյալներով՝ գոյություն ունի խորհրդային տիեզերական ապարատի եւս հինգ օրինակ. դրանցից երեքը գտնվում են մասնավոր հավաքածուներում, մեկը՝ Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) թանգարանում, եւս մեկը՝ Կորոլյով քաղաքի թանգարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս