![](/banners/BeFunky-design.jpg)
60-ից ավելի ռոհինջա մուսուլմաններ են զոհվել Բենգալական ծոցում նավի խորտակման հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/907223.jpg)
Առնվազն 63 ռոհինջա մուսուլմաններ են զոհվել Բենգալական ծոցում նավի խորտակման հետեւանքով. նրանք փորձում էին Մյանմայից հասնել Բանգլադեշ: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրյակին: Կազմակերպությունում հաստատել են 23 մարդու զոհվելը: Եվս 40 մարդ խեղդված է համարվում, թեեւ նրանց մարմինները դեռեւս չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ նավաբեկությունից փրկվածները հայտարարել են, որ խորտակված նավում հարյուրից ավելի մարդ էր գտնվում: Իր հերթին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է մոտավորապես հարյուր փախստականներից շուրջ 30-ի փրկվելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: