Բաժիններ՝

Մեկնարկել է աշխարհում առաջին ծովային էրոտիկ շրջագայությունը

Վենետիկում մեկնարկել է աշխարհում առաջին Desire Cruise ծովային էրոտիկ շրջագայությունը: Azamara Quest հանրանավը ճանապարհ է ընկել սեպտեմբերի 26-ի երեկոյան: Այս տեղեկատվությունը հասանելի է Seatracker.ru կայքում, որը նավի շարժմանը հետեւում է իրական ժամանակում:

180 մետր երկարությամբ շքեղ հանրանավը ճամփորդություն կկատարի Ադրիատիկ ծովով: Այն մտնելու է Խորվաթիայի և Սլովենիայի նավահանգիստներ:

Շրջագայությունը հոկտեմբերի 3-ին կավարտվի Վենետիկ վերադարձով: Ինչպես հաղորդվում է նախագծի կայքում, Desire Cruise-ի բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Ընդ որում նավախցիկի դիմաց սակագները տատանվում էին 3,2 հազարից մինչև 11 հազար դոլար:

Ճանապարհորդության ընթացքում հանգստացողների համար կազմակերպվելու են էրոտիկ երեկույթներ և ժամանցային այլ միջոցառումներ: Azamara Quest նավի առանձին գոտիներում կարելի կլինի գտնվել ամբողջովին մերկ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Desire Cruise երկրորդ շրջագայությունը կկայանա 2018 թվականին: Հանրանավն ապրիլի 28-ին կմեկնի Բարսելոնայից և իր ճամփորդությունը մայիսի 5-ին կավարտի Հռոմի մերձակա իտալական քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս