
ՉԺՀ և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Թրամփի այցը Չինաստան

Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվելիք այցը Չինաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թիլլերսոնը պաշտոնական այցով ժամանել է Չինաստանի մայրաքաղաք, որի շրջանակներում ծրագրված են նաև հանդիպումներ ՉԺՀ նախագահ Սի Ցինփինի հետ:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպման մանրամասները դեռևս չեն հայտնվում, սակայն ավելի վաղ նշվում էր, որ բացի Թրամփի այցի նախապատրաստումից, Թիլլերսոնը մտադիր է Պեկինում քննարկել Կորեական թերակղզու խնդիրը և երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները: