
Կենդանաբանները Սողոմոնի կղզիներում գտել են առասպելական հսկա առնետին

ԱՄՆ-ից մի խումբ կենդանաբանների հաջողվել է Սողոմոնի կղզիներում հայտնաբերել առասպելական հսկա առնետի առաջին իրական հետքերը, որը չափերով կարող է մրցակցել ոչ խոշոր ցեղատեսակների շների ու կատուների հետ: Այդ մասին ասված է Journal of Mammology հանդեսում հրապարակված հոդվածում։
«Կաթնասունների այս նոր տեսակը իսկապես զարմանալի էակ է. դա վիթխարի, պարզապես հսկայական առնետ է: Սա առնետների առաջին տեսակն է, որը վերջին 80 տարվա ընթացքում հայտնաբերվել է Սողոմոնի կղզիներում, եւ որոնց հետքերը գիտնականները անհաջող կերպով փնտրում էին այդ ողջ ժամանակաընթացքում»,-պատմում է Չիկագոյի (ԱՄՆ) Դաշտային թանգարանի աշխատակից Թայրոն Լեյվերին:
Այս առնետը, որն ստացել է Uromys vika անվանումը, իսկապես շատ խոշոր կրծող է. նրա քաշը կազմում է շուրջ 1 կիլոգրամ, իսկ երկարությունը՝ մոտավորապես 45 սանտիմետր: Նրա արտասովոր մեծ չափերը, ինչպես կարծում են գիտնականները, կարող են պայմանավորված լինել արդեն ոչ առասպելական էակի արտասովոր սննդակարգով՝ վիկան սնվում է հնդկական ընկույզով՝ կրծելով դրանց կեղեւը եւ ներսից ուտելով ընկույզի միջուկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: