Ստամբուլի ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում, հայտնում է թուրքական Sabah թերթը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հակատանկային «Կոռնետ» հրթիռով ոչնչացվում Թուրքիայի Զինված ուժերին պատկանող М-60Т տանկը:
Ադրբեջանը ռազմական տեխնիկան չի հեռացնի Ղարաբաղի շփման գծից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ապրիլի 23-24-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների որոշումը, որը թույլատրել է երկրից հեռանալ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ադրբեջանի բանակի համար ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով խոշոր գումար է հատկացվելու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի ադմինիստրացիային:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բեռլինում կներկայացնեն զեկույց Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Նիկեյ» առաջատար գործարար թերթի տվյալներով՝ արտադրության կանգնեցումը կբերի 50 հազար ավտոմեքենայով Toyota-ի արտադրության ծավալների կրճատման:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն։
«Օտարերկրացի լրագրողները հայտնվել էին մի իրավիճակում, երբ իրենք ավելի շատ էին կադրում հայտնվում, քան հասցնում էին ինչ-որ բան նկարել: Ադրբեջանական հեռուստաընկերությունների ներկայացուցիչները մեր մասին ռեխորտաժ էին նկարում: Առաջին վայրում նկարահանումներն ավարտելուց հետո արդեն երեկո էր, իսկ երբ մենք երկու ժամ հետո միայն հասանք հաջորդ նկարահանման վայր, արդեն մթնել էր, ինչը տեսախցիկների համար վատ է»,- պատմել է լրագրողը:
Լրագրողը տեղեկացնում է, որ ռազմական գործողությունների հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերը բազմաթիվ զոհեր են տվել:
Տեխասի ABC ալիքի թղթակից Սթիվ Քեմփիոնը Հյուսթոնում հեղեղման մասին ռեպորտաժի ժամանակ օգնել է ավտոմոբիլում խեղդվող ամերիկացուն: Ջրի հոսքը սկսել է տանել ավտոմեքենան, այն կիսով չափ հայտնվել է ջրում: Այդ ժամանակ լրագրողը սկսել է բղավել, որ տղամարդը դուրս գա ավտոմոբիլից:
«Ինձ համար այնքան էլ համոզիչ չեն ՌԴ-ի միջնորդական ջանքերը, իրերի ներկայիս դրության պայմաններում՝ ՌԴ-ի դերը շատ հակասական է, քանի որ ՌԴ-ն ունի ռազմական բազա ՀՀ-ում, համարվում է ՀՀ-ի անվտանգության ոլորտում գլխավոր գործընկերը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է համարվում, բայց զենք է վաճառում Ադրբեջանին…»։
«Դժբախտաբար, պարոն Ագրամունտի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց նրա կողմնակալությունը՝ որպես Վեհաժողովի նախագահ, և լրատվամիջոցներին առիթ տվեց հաղորդելու Ադրբեջանի լոբբինգի կառույցներում իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն վնասելով միլիոնավոր եվրոպացիների և մեր Ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում Վեհաժողովի հեղինակությունը»։
Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ ապրիլի 19-ին կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դա ուղղակի զուգադիպություն է համարում. «Միգուցե պլանավորված է եղել, որ այդ դատավճիռն այդ ժամանակ լինի, ուղղակի քառօրյա պատերազմը ոչ պլանավորված էր: Պետք չէ մենք ինչ-որ բաներ շահարկենք, մտածենք, որ դա պլանավորված է, դա կարող է լինի ինչ-որ գործընթաց, պետք է ավելի խորն իմանալ, նոր ասել: Ես չգիտեմ, ծանոթ չեմ գործի բնույթին, չգիտեմ՝ երբ պետք է լիներ, միգուցե պետք է լիներ հենց այդ օրերին, պետք է գործի մանրամասներին ծանոթանալ»:
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» խորագրով կազմակերպված քննարկմանը` նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանինառնչվող խնդիրներին:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Արցախում խաղաղությանն աջակցող նոր վահանակ է տեղադրվել: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, Մասաչուսեթս նահանգում գործող The Peace of Art, Inc ընկերության՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված թվային 7 վահանակներից մեկը փոխարինել է Արցախում խաղաղության ն աջակցող ուղերձով:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հիմնադրվել է Սաուդյան Արաբիայի փողերով, ներառյալ՝ կառավարության անդամների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
«Ռուսաստանի ողջ «փորացավը» եղել է Ղարաբաղի վրա ուղղակի վերահսկողության հաստատումը և ռազմական կոնտինգենտի տեղաբաշխումը: Ահա հենց այս խնդրում է, որ Մինսկի խումբը թույլ չի տալու ռուսական պլանի իրականացում»:
Հասարակությունը ցույց է տվել, որ պետությանը սպառնացող ագրեսիայի դեպքում ունակ է համախմբվելու: Եվ եթե դա տեղի ունեցավ ադրբեջանական զինված ագրեսիայի դեպքում, կարող է տեղի ունենալ նաև ռուսական ագրեսիայի պարագայում, որը, իհարկե, զինված չէ, բայց կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ: Այդ թվում` նաև ռազմական:
Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սրացումից հետո Ռուսաստանը պետք է խստացնի սեփական միգրացիոն օրենսդրությունը: Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Անդրկովկասի անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակն են քննարկել այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆֆը:
«Ես նույնպես կիսում են հնչեցված այն կարծիքները, որ այսօր աշխարհում տիրող ատելության մեծ ալիքը կարող է չեզոքացնել միայն սերը: Որպես մարդասիրության և ընկերասիրության օրինակ՝ ես կբերեմ ռոք երաժշտությունը, որը ֆրանսիական հեղափոխությունից հետո միգուցե ամենամեծ մարդասիրական դրսևորումն է, քանի որ այնտեղ տեսնում ես միասին ներկայացող ամենատարբեր ազգերի ու էթնիկ ռասաների ներկայացուցիչների, ովքեր բոլորը միասին իրար շատ լավ ու ներդաշնակ են զգում: Կրկին խոսելով ցեղասպանությունների մասին՝ պետք է բարձրաձայնել մարդկային հանդուրժողականության պակասի մասին, որ առկա է մեզանում»:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր:
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նշվում է, որ հայ զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Երեկ ապրիլի 18-ին, ՊԲ հարավային դիրքերի ուղղությամբ` ադրբեջանական կողմում, ականի վրա պայթյունից մահացել է այդ երկրի ԶՈւ փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu):
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: