ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) (Կենտրոնական բանկի) կառավարիչների խորհրդի անդամ Ջերոմ Փաուելը, Սթանֆորդի համալսարանի տնտեսագետ Ջոն Թեյլորը եւ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ հոկտեմբերի 30-ին կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 23-ին չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ, որտեղ հանդիպում է անցկացրել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը կկայանա նոյեմբերի 7-ի եւ 10-ի միջեւ ընկած ժամանակահատվածում, ստույգ ժամկետը դեռ չի որոշվել:
Թբիլիսիում մեկնարկել է Ռուսաստանի եւ Վրաստանի գործարարների բիզնես-համաժողովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Ալեքսեյ Մեշկովին նշանակել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան:
Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն է: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը՝ պատասխանելով Կատալոնիայի հանրաքվեին ի պատասխան Մադրիդի արտակարգ միջոցների վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես, Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, որը դե ֆակտո ուղղակի կառավարում է սահմանում Կատալոնիայում։
Դանակով զինված տղամարդը հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Նոր Արբատում ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակ:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 20-ին կայացել է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի Նախագահության երկրորդ նիստը, որը նախագահել է Սի Ցզինպինը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ սկսում են B-52 ռազմավարական ռմբակոծիչները բերել մարտական պատրաստության վիճակի:
Կառավարության աջակցության շնորհիվ Չինաստանի հյուսիս-արեւմուտքի հեռավոր գյուղերից մեկի 19 աղքատացած ընտանիքներ, որոնց անդամների թվում կան անաշխատունակներ, մինչեւ այս տարվա վերջը կազատվեն աղքատությունից:
Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայում ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն է:
Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը, առանց իր թույտվությունն առնելու դստերը կնության տալու փաստից վիրավորված, ուղիղ եթեում ինքնասպանություն է գործել:
Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հոկտեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքներով տեղ կստանա երկրի խորհրդարանի վերին պալատում:
ԱՄՆ-ի զինվորականները տարհանման վարժանքներ են անցկացնում Հարավային Կորեայում ի դեպս արտակարգ դրության Կորեական թերակղզում:
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին՝ նվիրված փախստականների և միգրացիոն հոսքերին։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել է գոլֆ խաղալ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի այցի ժամանակ եւ ուժեղացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը, որը հրաժարվում է դադարեցնել իր հրթիռամիջուկային ծրագիրը:
Ճապոնիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 85-ը՝ տուժել երկրում մոլեգնող «Լան» հզոր թայֆունից:
Սլովենիայի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա նոյեմբերի 12-ին:
Լատվիայի 17-ամյա քաղաքացին հոկտեմբերի 22-ի երեկոյան կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայի Ֆլիմուս ոչ մեծ կոմունայում, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երկրի չորս ինքնակառավարվող քաղաքների եւ 59 մունիցիպալիտետների սաքրեբուլոների (տեղական ինքնակառավարման մարմիններ) պատգամավորների համամասնական կուսակցական ցուցակներով ընտրողների ձայների 55,73 տոկոսն 1 ստացել ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Իտայիայի Վենետո և Լոմբարդիա հյուսիսային մարզերի բնակիչները հոկտեմբերի 22-ին կայացած հանրաքվեներում հանդես են եկել երկրի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին:
Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:
Վերջերս Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որով իմամներին տրվել է պաշտոնապես ամուսնություն իրականացնելու իրավունք: Նախկինում Թուրքիայում այդ իրավունքն ունեին միայն պետական մարմինները, քանի որ Թուրքիան աշխարհիկ պետություն է:
Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տեղ չունի Եվրամիության երկրների շարքում, բայց անհրաժեշտ է շարունակել անդամակցության շուրջ բանակցությունները:
Ամերիկյան լրատվամիջոցները յուրօրինակ են արձագանքել հեռուստալրագրող եւ իշխանությունների ընդդիմախոս Քսենիա Սոբչակի՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:
«Պետք է կարողանալ ընտրությունների արդյունքները արժանի կերպով ընդունել: Այդ իսկ պատճառով շնորհավորում եմ Կախա Կալաձեին»,- ըստ aliq.ge-ի՝ հոկտեմբերի 22-ին հրավիրած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը թեև ԵԱՏՄ-ի անդամ է, երկրի ընդհանուր քաղաքականությունն է` հավասարակշռություն պահպանել ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև։ Եվ հայերի որոշումն է, թե ում հետ կցանկանան բիզնես վարել։ Մեր դերն է` իբրև կենտրոն, օգնել առկա բիզնեսներին՝ դառնալու ավելի մրցունակ` անկախ նրանից, թե ում հետ կհամագործակցեն՝ ամերիկացիների՞, եվրոպացիների՞, թե՞ եվրասիացիների»։
«Դիալոգ» կազմակերպության հրավերով հոկտեմբերի 22-24-ը Հայաստան կայցելի ՌԴ Դաշնության Խորհրդի ﬕջազգային գործերի կոﬕտեի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, հայագետ Ռաֆաիլ Զինուրովը։
Իսպանիայի իշխանությունները մտադիր չեն ձերբակալել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին։