«Եվրոպան հետևություններ կանի, սակայն չի շտապի հարաբերությունները խզել Ադրբեջանի հետ»

Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Եվրոպան հետեւություններ կանի Ադրբեջանի շուրջ վերջերս ձեւավորված կոռուպցիոն սկանդալից, սակայն չի շտապի հարաբերությունները խզել այդ երկրի հետ: Քաղաքագետն այս մասին ասաց ի պատասխան «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ Եվրախորհրդարանի պատգամավորները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման հարցը եվրոպական մի շարք երկրներում ադրբեջանական կոռուպցիոն բացահայտումներից հետո:

«Այն, որ Ադրբեջանը վարում է որոշակի լոբբիստական գործունեություն եւ ոչ միայն Եվրոպայում, զարմանալի չէ: Նրանք Ամերիկայում եւս նման գործունեություն են իրականացնում»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ Եվրոպայի հայ համայնքը, որն ըստ նրա՝ բավականին համախմբված եւ ակտիվ է, պետք է կարողանա հստակ տեղեկատվական, քարոզչական ջանքեր գործադրել այս ուղղությամբ եւ համապատասխանաբար հասցնել եվրոպական հասարակության գիտակցությանը եւ էլիտային հարեւան երկրի հետ ավելորդ սերտ համագործակցության խնդրահարույց ասպեկտները:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031