Բաժիններ՝

Արաբա-քրդական կոալիցիան պաշտոնապես հայտարարել է Ռաքայի ազատագրման մասին

«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) կոալիցիան Ռաքայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու մասին։

Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, հրամանատարության անդամ եւ ԴՍՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թալյալ Սիլլոն արաբա-քրդական կոալիցիայի անունից հայտնել է, որ «Ռաքայում իշխանությունը հանձնվելու է քաղաքացիական վարչակազմին»:

Նրա խոսքով՝ «քաղաքում կարգը պահպանելու են ոստիկանության ուժերը, իսկ ԴՍՈւ-ի ջոկատները պաշտպանելու են այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031