«Քանի դեռ կողմերի միջև չի ձևավորվել վստահություն, հակամարտության կարգավորումը բարդ է լինելու»

Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը համոզված է, որ վստահության մեխանիզմների ձեւավորմանը կարող են նպաստել բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, սակայն ակնհայտորեն մի կողմը չի կատարում դրանք: Այս մասին քաղաքագետն ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված «Ինտեգրացիոն վեկտորները և անվտանգությունը. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Քանի դեռ կողմերի միջեւ չի ձեւավորվել վստահություն, հակամարտության կարգավորումը բարդ է լինելու: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ենթադրություններ ու կարծիքներ շատ են հնչում, սակայն երկու կողմից հնչեցվող զսպված պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա կարող եմ ասել, որ կողմերը դժվար թե շոշափելի արդյունքների են հասել: Հակամարտությունը տարիների պատմություն ունի, եւ կողմերի, մասնավորապես, Ադրբեջանի դիրքորոշումը ընդունելի չէ»,-ասաց Անդրեյ Արեշեւը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ սահմանին եղան կրակոցներ, զոհ. այն, ինչ, նրա դիտարկմամբ, արդեն դարձել է ավանդական տակտիկա:

«Եվ սա չի նպաստում հակամարտության կարգավորմանը, որովհետեւ չի նպաստում կողմերի միջև վստահության մեխանիզմների ամրապնդմանը»,- ասաց քաղաքագետը եւ հավելեց, որ, այնուամենայնիվ, կոնտակտը, հանդիպումները լավ են, սակայն դրանք այս պայմաններում շոշափելի արդյունքներ չեն բերի:

 

Տեսանյութեր

Լրահոս