Բաժիններ՝

Սոբչակը խոստովանել է, որ քաղաքական ծրագիր չունի

Լրագրողուհի Քսենյա Սոբչակը, որը հոկտեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, խոստովանել է, որ ինքը քաղաքական ծրագիր չունի։

The Guardian բրիտանական թերթին տված հարցազրույցում նա նաեւ ասել է, որ ինքը հաղթելու փոքր շանսեր ունի: «Ես չունեմ քաղաքական կշիռ, ես չեմ վաստակել քաղաքական ինչ-որ ծրագիր գործարկելու կամ որպես թեկնածու հանդես գալու իրավունքը»,-նշել է Սոբչակը:

Նրա կարծիքով՝ իր օգտին քվեարկելու հնարավորությունը կարող է հետաքրքրական լինել նրանց համար, ովքեր դժգոհ են քաղաքական կարգից ներկայիս նախագահի օրոք:

Ավելի վաղ Սոբչակն ասել է, թե իր թեկնածությունը կպաշտպանեն այն ռուսաստանցիները, որոնք քվեաթերթիկում «բոլորի դեմ» քվեարկելու հնարավորության առկայության դեպքում կընտրեին հենց այդ սյունակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031