Հյուսիսային Կորեան հայտարարել է ﬕջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին
Հյուսիսային Կորայի ﬕջուկային ներուժը գրեթե հավասար է Աﬔրիկայի Միացյալ Նահանգների ներուժին: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության Հյուսիային Աﬔրիկայի հարցերով դեպարտաﬔնտի ղեկավար Ցոյ Սոն Հին: «Մեր վերջնական նպատակը ԱՄՆ-ի հետ հավասարակշռության հասնելն է, որպեսզի նրանք ﬔր երկրի դեմ ռազմական գործողությունների մասին չխոսեն»,- հայտարարել է նա:
Նա նշել է, որ ﬕջուկային զենք ունենալը Հյուսիսային Կորեայի համար «կյանքի և մահվան հարց է»: «Ընթացիկ իրավիճակն ամրապնդում է ﬔր համոզմունքը, որ ﬔնք ﬕջուկային զենքի կարիք ունենք՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար: Մենք ապրում ենք ԱՄՆ-ի կողﬕց մշտական սպառնալիքների պայմաններում»,- ընդգծել է Ցոյ Սոն Հին:
Դիվանագետը նաև ասել է, որ իրենք չեն պատրաստվում իրենց սպառազինության վերաբերյալ բանակցությունների գնալ, իսկ ԱՄՆ-ն «պետք է համակերպվի Հյուսիսային Կորեայի ﬕջուկային կարգավիճակի հետ»: Նա նաև վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեան երրորդ երկրների ﬕջուկային զենք չի փոխանցի: