Ամերիկյան ավիաընկերությունն առաջին չվերթն է կատարել միայն կանանցից բաղկացած անձնակազմով
Southwest Airlines ամերիկյան ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել միայն կանանցից բաղկացած անձնակազմով: Այդ մասին ընկերությունը հայտնել է Twitter-ում:
Southwest Airlines-ը հրապարակել է լուսանկար, որն արվել է չվերթի մեկնումից առաջ: Նշվում է, որ Boeing-737-ը չվերթ է կատարել Սենթ Լուիսից Սան Ֆրանցիսկո: Ուղեւորներին սպասարկում էին չորս բորտ-ուղեկցորդուհիներ, իսկ ինքնաթիռը վարել են երկու կին օդաչուներ:
ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչության տվյալների համաձայն, 2016 թվականին թույլատրագիր ունեցող շուրջ 584 հազար օդաչուներից մոտավորապես 39 հազարը կանայք էին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
The first "unmanned" Southwest flight on a @BoeingAirplanes 737 MAX 8! All-female Crew pic taken before flying STL – SFO. pic.twitter.com/7V8ir6PBZa
— Southwest Airlines (@SouthwestAir) October 18, 2017