Բաժիններ՝

Ինչպես են ամերիկացիները գնահատում Թրամփի գործունեությունը. հարցում

ԱՄՆ-ի քաղաքացիների 42 տոկոսն այն կարծիքին է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հիշողության մեջ մնալ որպես ամենավատ նախագահներից մեկը երկրի պատմության մեջ: Այդ մասին վկայում են Marist Poll ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները:

Հինգ ամերիկացիներից մեկը (19 տոկոս) վստահ է, որ Թրամփին համարելու են միջակ նախագահ: Հարցվածների միայն 18 տոկոսն է կարծում, որ նա կընկալվի կա՛մ որպես միջինից բարձր մակարդակի նախագահ (11 տոկոս), կա՛մ որպես ԱՄՆ-ի պատմության լավագույն նախագահը (7 տոկոս):

«Նախագահության առաջին տարվա զգալի ժամանակահատվածի ավարտից հետո Դոնալդ Թրամփի ոչ այնքան բարձր վարկանիշը նվազեցրել է այն բանին վերաբերող սպասումները, թե պատմությունն ինչպես կդատի նրան»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Լի Մ.Միրինգոֆը:

Հարցումը, որին մասնակցել է 1093 մարդ, անցկացվել Է հոկտեմբերի 15-ից մինչեւ 17-ը, վիճակագրական անճշտությունը կազմում է 3 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս