Ուշադրություն չենք դարձնում մարդասպանական ցանցի կողմից հնչող զրպարտությանը․ Էրդողանը՝ Իսրայելին

Թուրքիայի դեմ զրպարտությամբ Իսրայելը փորձում է քողարկել «բարբարոսությունը Գազայում», նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին ուղղվող զրպարտությանը այն մարդասպանական ցանցի կողմից, որի ձեռքերին Գազայում 75 հազար անմեղ մարդու՝ մեծամասամբ կանանց և երեխաների, արյունն է», – ասել է Էրդողանը։

Նա հիշեցրել է, թե ինչպես է Թուրքիան, իր պնդմամբ, ապաստան տրամադրել նացիստական բռնաճնշումներից փրկվածներին։

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։

«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, – հայտարարել էր Սաարը և հավելել, – Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:

Անկարայից արձագանքել էին ճանաչմանը՝ հայտարարելով, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ» Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները» պաղեստինցի ժողովրդի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031