«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները միտում ունեն ավելի սրվելու, քանի որ պայքարը սրվում է Սիրիայում։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար շարունակում է մնալ վտանգ, և այդ վտանգը կարող է ավելի ուժեղանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը մեզ պատիվ չի բերում, ռուսերեն ասած՝ «զապադլո» է, բայց անհրաժեշտություն է։ Մենք ենք մեղավոր, որ այդ իրավիճակում ենք հայտնվել, որ ՌԴ-ի կարիքն ունենք ոչ միայն՝ որպես զենքի շուկա, այլ նաև նրանց զինվորական ուժի կարիքն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
Ավստրիայի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ին ձերբակալել է ենթադրյալ պակիստանցի սերիական քիլլերի, որի հաշվին 70 սպանություն կա:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ձիով շրջել է Աշգաբադում եւ դիտել շինարարական օբյեկտները:
Կատալոնիայի գլխավոր քաղաքում՝ Բարսելոնայում, բացվել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունը:
Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի արդյունքները:
Հազարավոր ոչխարներ են անցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնական փողոցներով:
Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի:
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (միապալատ խորհրդարանը) հոկտեմբերի 25-ին ձայների մեծամասնությամբ պաշտպանել է պատգամավոր Դաստան Ջումաբեկովի թեկնածությունը երկրի օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնի համար, որն առաջադրվել էր կառավարող կոալիցիայի կողմից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սոչիում։ Այս մասին Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մենք եկանք պայմանավորվածության, որ միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Սոչիում»,- ասաց նա։
Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա Ինթերնեյշընլ» ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց գերմանական հանրահայտ «Dr.Oetker» ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ նույն անվանումով ու տեսքով։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ներողություն է խնդրել այն բանի համար, որ կարող էր պատահականորեն վիրավորել դերասանուհի Հեզեր Լինդին, որը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ:
Իսպանիայի կառավարությունը առաջնահերթ խնդիրներ է համարում օրենքի վերականգնումը Կատալոնիայում եւ այնտեղ ընտրությունների անցկացումը:
Հայտնի թուրք կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, ով ակնկալվում է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը, ներկայացրել է իր հիմնած նոր կուսակցությունը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները:
Կյանքի 90-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Գիյոմը, որը սեւամորթ արտիստներից առաջինն է ստացել Emmy հեռուստատեսային մրցանակը:
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 25-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը:
Ռուսաստանում գործունեություն ծավալող ադրբեջանցի գործարար Ջեյհուն Ջաֆարովը հոկտեմբերի 24-ի երեկոյան Սարատով քաղաքում սեփական տան մոտ սպանվել է:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ընդդիմադիր այն չորս նահանգապետներից երեքի հետ, որոնք երդում են տվել ազգային սահմանադիր ժողովի առջեւ։
Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը պերսոնա նոն գրատա է հայտարարվել Կատալոնիայի Ժիրոնա քաղաքում, որտեղ ուժեղ են Կատալոնիայի անկախության կողմնակիցների դիրքերը:
Թուրք իրավապահները Գերմանիայի Բրեմեն քաղաքից Ստամբուլ ժամանող գերմանացի ուղևորներին սկսել են խուզարկել շների միջոցով:
Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը՝ ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի քաղբյուրոյի Մշտական կոմիտեի ղեկավարի կարգավիճակում, հոկտեմբերի 24-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հանդիպում է ունեցել չինացի եւ արտասահմանցի լրագրողների հետ: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկիր փախստականների ընդունումը վերսկսելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 24-ին փակվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը, որտեղ ընտրվել է ՉԿԿ-ի Կենտրոնական կոմիտեի եւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զենիթահրթիռային ստորաբաժանման զինածառայողները ՌԴ Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զիափորձարանում ավարտել են մարտական արձակումները Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներից եւ վերադարձել մշտական տեղակայման վայր:
Ռուսաստանի կողմից Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելության երկարաձգման բանաձեւի արգելափակումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները հոգ են տանում ոչ թե քիմիական գրոհներին վերջ դնելու, այլ «իրենց դաշնակցի» պահպանման մասին:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները եւ երկրի Սահմանադրության հիման դրա երկխոսություն սկսել Բաղդադի հետ:
Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ գումարման Կենտրոնական կոմիտեն հոկտեմբերի 25-ին կայացած իր առաջին լիագումար նիստում Սի Ցզինպինին վերընտրել է ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Երեւանում հայտարարել է, թե Հայաստանի համար գազի սակագինը հաջորդ տարի չի բարձրանա: «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդեւը: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանին գազի սակագինը 1 հազար խմ-ի համար կմնա 150 դոլար նաեւ 2018 թվականին»: