Բաժիններ՝

Քիրկուկի մոտ բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների և իրաքցի ուժայինների միջև

Քիրկուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների եւ իրաքցի ուժայինների միջեւ, ինչի մասին հայտնել է Rudaw տեղական հեռուստաալիքը։

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, մարտերն սկսվել են այն բանից հետո, երբ կառավարամետ շիա աշխարհազորայինների ջոկատները փորձել են մոտենալ Քիրկուկից հյուսիս-արեւմուտք գտնվող բնակավայրերից մեկին:

Քուրդ զինվորականների ներկայացուցիչները հեռուստաալիքին հայտարարել են, որ փեշմերգային հաջողվել է «դիմագրավել հարձակումը» եւ «այրել երկու «Համվի» զրահամեքենա»: Փեշմերգայի ներկայացուցիչը պնդում է, որ գրոհելիս շիա աշխարհազորայինները «օգտագործել են ամերիկյան ծանր սպառազինություն»:

Զոհվածների ու վիրավորների մասին չի տեղեկացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս