
Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը. «Ամերիկայի ձայն»

Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»-ը։ -«Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը: Մենք ցանկանում ենք ունենալ արժանիքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ, որը թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա»: