«Հայ գործարարները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից կօգտվեն, եթե առաջարկը լինի ձեռնտու». Կարեն Կարապետյան

Հայ գործարարները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից կօգտվեն, եթե առաջարկը լինի ձեռնտու: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը կկարողանա օգտվել այդ երկաթուղուց: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից կօգտվենք, թե ոչ՝ կախված է առաջարկից: Եթե բիզնեսմենին լինի ձեռնտու առաջարկ, ապա կօգտվի, եթե ոչ՝ չի օգտվի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրին՝ վարչապետն ասաց, որ նախ պետք է հաշվարկել, թե այն կառուցելուց հետո մատուցվող ծառայությունն ինչ գին կարժենա և այն համեմատել ավտոճանապարհի ծախսի հետ: «Պետք է բիզնես տրամաբանություն, դա ինքնանպատակ չէ: Պետք է առաջիկայում ուսումնասիրել Իրանի հետ համագործակցության հոսքերը, դրանց ավելացումը՝ հաշվի առնելով հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործոնները: Երբ այդ ինդիկատորները լինեն՝ մենք կքննարկենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս