Բաժիններ՝

Թուրքիայում քուրդ զինյալների հետ բախումից չորս թուրք ուժային է սպանվել

Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում բախում է տեղի ունեցել թուրք ուժայինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների միջև: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կողմերի միջև բախման հետևանքով սպանվել են երկու թուրք զինվոր և երկու քորուջու (գյուղերի քուրդ պահապաններ):

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ բախման հետևանքով սպանվել է նաև Քրդական բանվորական կուսակցության չորս անդամ:

Շեմդինլիում գործողություններ են սկսվել՝ հայտնաբերելու PKK մյուս անդամներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930