
Երկաթուղային կայարանում վիթխարի պիթոնը ցնցել է հնդիկ ուխտավորներին

Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգի Ջամու քաղաքում երկաթուղային կայարան է սողոսկել վիթխարի մի պիթոն: Այս մասին հայտնել է NDTV-ն: Առնվազն 4,5 մետր երկարությամբ օձը փաթաթվել է կառամատույցի հենարանին: Արտասովոր տեսարանը ցնցել է բազմաթիվ ուխտագնացներին, որոնք ուղեւորվում էին Կույս Մանդիի Վայնո տաճար՝ մասնակցելու Դիվալի փառատոնի տոնակատարությանը: Ականատեսներն ասել են, որ գտնված սողունի մասին անհապաղ հայտնել են բնապահպանական գերատեսչություն: Ժամանած մասնագետները եւ տեղացի բնակիչները համատեղ ջանքերով բռնել են պիթոնին, տարել անտառ եւ ազատ արձակել: