Բաժիններ՝

Թուրքիայի հետ Ս-400-ի շուրջ գործարքի արժեքը գերազանցում է 2 մլրդ դոլարը

Թուրքիայի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: «Թուրքիայի հետ Ս-400-ի շուրջ գործարքի արժեքը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար»,- ասել է նա՝ չճշտելով այլ մանրամասներ: Ավելի վաղ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Վլադիմիր Կոժինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան պարտավորագիր են ստորագրել Ս-400-ի մատակարարման վերաբերյալ, եւ այն պատրաստվում է կատարման: Ավելի ուշ նա պատմել է, որ Թուրքիան արդեն կանխավճար է մուծել այդ համակարգերի համար:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության փոխղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Ս-400 համակարգերի մատակարարումները կսկսվեն երկու տարվա ընթացքում: Ս-400 «Տրիումֆ»-ը մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ է: Այն նախատեսված է օդուժի, թեւավոր ու բալիստիկ հրթիռների ոչնչացման համար, կարող է օգտագործվել ցամաքային օբյեկտների դեմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս