Բաժիններ՝

Իվանկա Թրամփը ժամանել է Հարավային Կորեա՝ գլխավորելու ԱՄՆ-ի օլիմպիական պատվիրակությունը

Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ խորհրդականը, փետրվարի 23-ին ժամանել է Կորեայի Հանրապետություն, որտեղ կգլխավորի Միացյալ Նահանգների պատվիրակությունը փետրվարի 25-ին Փհենչհանում XXIII ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը: ԱՄՆ-ից Իվանկային տեղափոխող կանոնավոր առեւտրային չվերթը վայրէջք է կատարել Ինչհոնի միջազգային օդանավակայանում: Այդ մասին հայտնել է YTN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի պատվիրակության կազմում են նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Վինսենթ Բրուքսը, Հարավային Կորեայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարկ Նեփերը, կոնգրեսական Ջեյմս Ռիշը (դեմոկրատ Այդահոյի նահանգից) եւ ցամաքային զորքերի սերժանտ Շոնա Ռոբոքը՝ նախկին բոբսլեյիստուհի, Թուրինի 2006 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր:

Հեռուստաալիքի տվյալների համաձան՝ փետրվարի 23-ի երեկոն Իվանկան կանցկացնի Սեուլում, իսկ փետրվարի 24-ին եւ 25-ին ամբողջովին կանցկացնի Փհենչհանում՝ դիտելով տարբեր մրցումներ: Ենթադրվում է, որ Կորեայի Հանրապետություն այցի ընթացքում նրան կընդունի երկրի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս