
Սեուլը և Փհենյանը բանակցություններ կվարեն Պարալիմպիադային ԿԺԴՀ-ի մասնակցության շուրջը

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն փետրվարի 27-ին բանակցություններ կվարեն Փհենչհանի Պարալիմպիական խաղերին Փհենյանի մասնակցության հարցի շուրջը, որոնք տեղի կունենան մարտի 9-ից մինչեւ 18-ը:
Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը: Նրա տեղեկություններով՝ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Փհանմունջոմ սահմանային կետում: Հարավային Կորեայի պատվիրակության կազմում կլինի երեք մարդ:
Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունը հայտարարել էր, որ կվճարի ձմեռային Օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնակցության ծախսերը՝ 2,86 միլիոն դոլարի չափով, սակայն երկրում Պարալիմպիադայի շրջանում Փհենյանի ներկայացուցիչների մնալու ծախսերի փոխհատուցման հարցն առայժմ լուծված չէ:
Ընթացիկ տարվա սկզբին ջերմացում է նկատվել Սեուլի եւ Փհենյանի միջեւ հարաբերություններում: Կողմերը համաձայնության էին եկել ԿԺԴՀ-ի պետական պաշտոնյաների եւ արտիստների պատվիրակություն Փհենչհանի ձմեռային խաղեր ուղարկելու շուրջը, այնուհետեւ Միջազգային օլիմպիական կոմիտեն համաձանեցրել էր խաղերին ԿԺԴՀ-ի մարզիկների մասնակցությունը, հաղորդել ՏԱՍՍ գործակալությունը: