Բաժիններ՝

Սաստիկ ձնատեղումը արգելափակել է ավտոճանապարհները Խորվաթիայում

Սաստիկ ձնատեղումը եւ քամու ուժգին պոռթկումները Խորվաթիայում արգելափակել են ավտոճանապարհները: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

Փակ է Ադրիատիկի ափի երկարությամբ ձգվող հիմնական ճանապարհի մի հատվածը: Գործակալության տվյալներով՝ առավել ծանր վիճակ է ստեղծվել երկրի հյուսիսարեւմտյան շրջանում՝ Գորսկի-Կոտարում, որի տարածքը ծածկված է ոչ բարձր լեռներով: Ձնակույտերի հավաքման աշխատանքում ներգրավված են երկրի բանակի ներկայացուցիչները:

Խորվաթիայի մի շարք դպրոցներում չեղարկվել են պարապմունքները: Նաեւ խափանումներ են դիտվում երկաթուղային տրանսպորտի երթեւեկության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728