Մեծ Բրիտանիան պատրաստ է ԵՄ-ի Մաքսային միությունում մնալ 2021 թվականից հետո. Telegraph
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Բրյուսելին հայտնել, որ պատրաստ են 2021 թվականից հետո մնալ ԵՄ-ի Մաքսային միությունում իռլանդական հարցի չլուծվածության պատճառով: Մայիսի 16-ին այս մասին տեղեկացրել է բրիտանական Daily Telegraph թերթը:
Թերթի տվյալներով՝ Միացյալ Թագավորության նախարարները համաձայնության են եկել այն հարցի շուրջը, որ Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի (բրիտանական տարածաշրջանի) միջեւ չպետք է խիստ սահման անցկացվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Սակայն դա անխուսափելի է, եթե Լոնդոնը լքի ԵՄ-ի Մաքսային միությունը, որի մեջ մնում է Դուբլինը:
Ավելի վաղ այն մասին, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ի Մաքսային միությունից, հայտարարել է թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: Այժմ, Daily Telegraph-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարները համաձայնության եկել մնալու Մաքսային միությունում իռլանդական հարցի պատճառով: Ինչպես հրատարակությանը հայտնել են պաշտոնական աղբյուրները, այն կարող է չլուծված մնալ մինչեւ 2023 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: