
Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա

Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 անուն ապրանքների վրա: Այդ մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«ԱՄՆ-ի կողմից սահմանված ներմուծման մաքսերի պատճառով Թուրքիայի վրա լրացուցիչ բեռնվածությունը կկազմի մոտավորապես 260 մլն դոլար: Այս կորուստները փոխհատուցելու համար մենք որոշեցինք հունիսի 21-ից մոտավորապես 300 մլն դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 ապրանքի վրա»,- ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: