Բաժիններ՝

Լացող երեխան և անխիղճ Թրամփը հայտնվել են Time-ի շապիկին

Time հանդեսի խմբագրությունը շապիկին զետեղել է կոլաժ, որը բաղկացած է լացող երեխայի եւ նրան նայող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերներից: Այն ուղեկցվում է «Բարի գալուստ Ամերիկա» գրությամբ։

Համարի թեման դարձել է ԱՄՆ-ի ղեկավարության կոշտ քաղաքականությունը միգրանտների նկատմամբ: Կառլ Վիքի հոդվածը, որը վերնագրված է «Հատուցում Թրամփի բաժանման քաղաքականության համար. ինպիսի՞ երկիր ենք մենք», հայտարարում է, որ պետության ներկայիս ղեկավարը ոտնահարել է մարդասիրակական արժեքները, որոնք երկրում արմատավորվել են մի քանի հարյուր տարվա ընթացքում:

Հոդվածը պատմում է Մեքսիկայից անօրինականորեն ԱՄՆ ժամանողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության կիրառման մասին. մի քանի շաբաթում ավելի քան երկու հազար փոքր երեխաների են բաժանել ծնողներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս