Berliner Zeitung. «Էրդողանը Գերմանիա է մեկնում՝ օգնություն խնդրելու»

Գերմանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում թուրքական լիրայի արժեզրկման թեման:

Շատերը վերլուծում են, թե ինչ նպատակ է հետապնդում սեպտեմբերի վերջին կայանալիք Էրդողանի պաշտոնական այցը Գերամանիա։

Գերմանական  թերթերից «Berliner Zeitung»-ը հրապարակել է «Թուրքիայի տնտեսության վիճակը» հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում այդ թեմային։ Նշվում է, որ նման պայմաններում Թուրքիան Գերմանիայից օգնություն է խնդրելու՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերությունները կարգավորվել են։

«Թուրքիան Գերմանիայից օգնություն է խնդրելու։ Թուրքիան գտնվում է տնտեսական ճգնաժամի եզրին։ Էրդողանը Բեռլին է գալիս օգնություն խնդրելու նպատակով»,-գրում է թերթը։

Միաժամանակ շեշտվում է, որ Գերմանիան շտապողականություն է դրսևորում Էրդողանի նման միապետի հետ լավ հարաբերություն հաստատելու հարցում։

Takvim.tr

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031