Բաժիններ՝

Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել է 17-ի

Կատալոնիայի Ժեներալիտետի առողջապահության խորհրդի կայքում օգոստոսի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել է 17-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհվածների մասին։

Նշվում է, որ Կատալոնիայում տապից մահացել է եւս հինգ մարդ: Խոսքը վերաբերում է 52-ից մինչեւ 81 տարեկան երկու տղամարդու եւ երեք կնոջ: Նրանցից երեքը մահացել են մունիցիպալիտետի Օսպիտալետ հիվանդանոցում (Բարսելոնայի նահանգ), մեկ մարդ մահացել է Ֆիգերաս քաղաքի հիվանդանոցում, հինգերորդ զոհը գրանցվել է Բարսելոնայում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կատալոնիայում մահացել է վեց մարդ՝ չորս հոգի մահացել է Էստրեմադուրայում, երկուսը՝ Մուրսիայում: Այսպիսով, Իսպանիայում տապի զոհերի թիվը հասելէ 17-ի:

Անցյալ շաբաթվա կեսերին Իբերիական թերակղզում շոգ եղանակ է հաստատվել, որոշ շրջաններում ջերմաչափի սյուները բարձրացել են մինչեւ 40 աստիճան: Երկուշաբթի օրվանից շոգն սկսել է թուլանալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031