Բաժիններ՝

Կոլումբիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից

Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կարլոս Օլմես Տրուխիլիոն օգոստոսի 11-ին հայտնել է, որ իր երկիրը դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից, որը ժամանակին ստեղծվել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) հակակշիռ լինելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետք է վերսկսել ԱՊԿ-ի աշխատանքները: Մենք կիրականացնենք սահմանների և միգրացիոն ոլորտի նոր քաղաքականություն, ակտիվ կիրականացնենք դրանք և դուրս կգանք Հարավամերիկյան ազգերի միությունից»,- Բոգոտայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Օլմեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031