Բաժիններ՝

Գերմանիայում 250 չվերթ են չեղարկել Ryanair-ի օդաչուների գործադուլի պատճառով

Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, որն սկսվել է լույս օգոստոսի 10-ի գիշերը, Գերմանիայում չեղարկվել է 250 չվերթ. ակցիայի հետեւանքով անհարմարություններ են ստեղծվել գրեթե 42 հազար ավիաուղեւորների համար։ «Ryanair-ը տոմսերը վաճառում է 39 եվրոյով եւ միաժամանակ ստանում 1,4 մլրդ եվրոյի շահույթ:

Պարզ Է, որ վնասներ են կրում աշխատողները»,-օգոստոսի 10-ին Bayerischer Rundfunk ռադիոկայանի եթերով հայտարարել է Vereinigung Cockpit օդաչուների գերմանական արհմիության ներկայացուցիչը, հավելելով, որ չի բացառում առաջիկայում բողոքի այլ ակցիաներ: Օդաչուները ցանկանում են «աշխատանքի արդարացի վճարում», չեն ցանկանում «ստանձնել Ryanair-ի ձեռնարկատիրական ռիսկերը», հավելել է նա:

Ակցիան պետք է ավարտվի օգոստոսի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 04:59-ին: Օդաչուները պահանջում են դրույքի բարձրացում. ներկայում նրանց աշխատավարձը հաշվարկվում է թռիչքային ժամերի հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031