«Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները կալանավորել են Դամասկոսի հետ հաշտվելուն համաձայնած հրամանատարներին

«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն Իդլիբի նահանգում կալանավորել են զինված ընդդիմության խմբավորումների այն դաշտային հրամանատարներին, որոնք համաձայնել են սիրիական բանակի հետ հաշտությանը: Այս մասին հայտնել է Al Akhbar թերթը: Թերթի տեղեկավտությամբ՝ կալանքի տակ են գտնվում զինյալների առնվազն 50 հրամանատարներ, որոնք շփումների մեջ են մտել սիրիական հրամանատարության հետ հաշտության համաձայնագրերի կնքման համար:

«Ջեբհաթ ան Նուսրան» նաեւ պարետային ժամ Է սահմանել Իդլիբի հարավ-արեւելքի 17 բնակավայրերում՝ զգուշանալով, որ դրանց բնակիչները ապստամբություն կբարձրացնեն ելուզակային խմբավորումների դեմ եւ օգնության կկանչեն կառավարական զորքերին, ինչպես դա տեղի ունեցավ Արեւելյան Գութայում եւ Դերաայի հարավային նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031