Էրդողանին սոցցանցում վիրավորելու համար օգտատերերը քրեական հետապնդման են ենթարկվում

Թուրքիայում հերթական անգամ քրեական հետապնդում է իրականացվում օգտատերերի նկատմամբ՝ սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու մեղադրանքով։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազի տեղակալ Մուրաթ Չաղլաքը «Twitter» սոցիալական հարթակում Էրդողանին ուղղված վիրավորական հրապարակում կատարելու մեղադրանքով հետաքննություն է սկսել։ Մեղադրյալը Շիշլիի թաղապետ Հայրի Ինոնյուի անվտանգության աշխատակից Մեհմեթ Ալի Բաշքալեն է։

Ստամբուլի ոստիկանությունը հրահանգ է ստացել վերջինիս վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ հավաքել, իսկ հայտնաբերման դեպքում՝ ձերբակալել։ Ձերբակալման որոշման հրապարակումից հետո Բաշքալեն ինքնակամ ներկայացել և հանձնվել է իրավապահ մարմիններին։

Sputnik

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031