Բաժիններ՝

Գրեթե 70 զբոսաշրջիկներ են արգելափակված մնացել Հնդկաստանի առողջավայրում. NDTV

Առնվազն 69 զբոսաշրջիկներ, այդ թվում` 20 օտարեկրացիներ են սողանքների հետեւանքով փակված մնացել Հնդկաստանի հարավի Կերալայի նահանգի Ինդուքիի օկրուգի Մունար առողջավայրում: Օգոստոսի 10-ին այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Սողանքներն իջել են տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են օգոստոսի 8-ին եւ մինչ այժմ շարունակվում են: Դրա հետեւանքով առողջավայր տանող ճանապարհներն արգելափակվել են: Սպասվում է, որ առաջիկա ժամերին բանակը կսկսի աղետի գոտուց զբոսաշրջիկների տարահանման փրկարարական գործողությունը: Վերջին տվյալներով՝ տարերքը 26 մարդու կյանք է խլել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031