Բաժիններ՝

Կարմիր խաչը նախազգուշացրել է երաշտի պատճառով ԿԺԴՀ-ում սովի սպառնալիքի մասին

Անոմալ շոգ եղանակը, որը հաստատվել Է ԿԺԴՀ-ում, կարող է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ եւ ամենից առաջ սպառնում է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը: Այդ մասին նախազգուշացրել են Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայում:

Հուլիսի սկզբից ԿԺԴՀ-ում անձրեւներ չեն եղել, իսկ օդի միջին ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի 39 աստիճան: Անձրեւներ են սպասվում միայն օգոստոսի կեսերին, մինչդեռ պարենային անվտանգության ցանկացած սպառնալիք լուրջ հետեւանքներ կունենա առանց այդ էլ խոցելի բնակչության համար: Այդ մասին ասված է կազմակերպության՝ օգոստոսի 10-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Ներկայիս իրադրությունը դեռեւս չի կարելի դասակարգել որպես երաշտ, բայց բրինձը, եգիպտացորենը եւ մյուս ցանքերը ոչնչանում են դաշտերում, ինչը հղի է բնակչության համար աղետալի հետեւանքներով»,-հաղորդագրության մեջբերվում է Փհենյանում Ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Մույամբոյի խոսքը:

Դրանում ասված է, որ «դեռ մինչեւ ներկայիս ճգնաժամն ավելի քան 10 մլն մարդ, այսինքն՝ ԿԺԴՀ-ի բնակչության 40 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ուներ, հաղորդել է «Ինտերֆեքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս