Թրամփը հայտարարել է Թուրքիայի համար պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերի կրկնապատկման մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին:
«Ես հենց նոր հավանություն տվեցի Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի մաքսերի ավելացմանը այն պայմաններում, որ նրանց արժույթն արագորեն ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի նկատմամբ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»,- գրել է Թրամփը Twitter-ում:
«Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Օգոստոսի 10-ին ավելի վաղ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական հարձակումները… հարված են հասցրել երկրների փոխհարաբերություններին եւ հասել են այն կետին, որտեղից գրեթե անհնարին է դրանց վերականգնումը»:
«Ձեզ հետ են դոլարները, բայց մեզ հետ Է Ալլահը»,-ասել է Թուրքիայի առաջնորդը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: