Բաժիններ՝

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պահանջել է Ռոուհանիի հրաժարականը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել է հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանիին՝ պահանջելով պաշտոնաթող լինել հանուն ժողովրդի հանգստության: Այդ մասին  հայտնել է «Աշ Շարկ ալ Աուսաթ» միջարաբական թերթը:

Ահմադինեժադը տեսաուղերձում, որը հրապարակված Է նրա կայքում, հայտարարել է, որ Իրանի երեք հանգուցային ֆիգուրները՝ նախագահ Ռոուհանին, ինչպես նաեւ Ալի եւ Սադիք Լարիջանի եղբայրները, որոնցից մեկը գլխավորում է երկրի Մեջլիսը, իսկ մյուսն Իրանի դատական համակարգի ղեկավարն է, ինչպես նաեւ պահպանողական դաշինքները Թեհրանում պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրադրության համար:

Ահմադինեժադը գտնում է, որ նրանց հեռանալը հանգստություն ու բարգավաճում կապահովեր Իրանին:

Սա վերջին կես տարում Ահմադինեժադի երկրորդ դիմումն է երկրի իշխանություններին՝ հրաժարականի պահանջով: Ավելի վաղ նա հանդես է եկել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քննադատությամբ:

Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է, պաշտոնավարել է 2005 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի օգոստոսը, հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս