Աստղերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը փոխարինել են բողոքի ակցիայով, գրում է The Guardian-ը։
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կմասնակցի ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողության մասնակցության կարգին։
Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները խաթարում են համաշխարհային իրավակարգը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։
Թուրքիայի դատախազությունը 243 զինվորականների ձերբակալելու օրդեր է տվել, հայտնում Reuters գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ նրանց ձերբակալության գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի միաժամանակ 54 նահանգներում։
Կանադացի գիտնական Վազրիկ Նազարին Կալիֆոռնիայում ցեցի նոր տեսակ է հայտնաբերել և այն անվանել Neopalpa donaldtrumpi՝ ի պատիվ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է korrespondent.net-ը։
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ֆրանսիայում երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ապտակ է ստացել ընտրողների հետ հանդիպման ժամանակ, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հրապարակելով տեսանյութ։
Իր պաշտոնը լքող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանի վարքագիխը ավելի է սահմանափակում Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության շրջանակը, սակայն ԱՄՆ-ն պետք է որոնի համագործակցության տարբերակներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար հասավ Մերձավոր Արևելքում առաջատար խաղացողի դերին։ ԱՄՆ-ը ստիպված է բավարարվել ընդամենը Սիրիայի կարգավորման բանակցություններում մասնակցության հրավերով, որոնք այս ամիս կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաքում։
ԱՄՆ-ը կարող է թուլացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները 2017թ. մարտ-ապրիլ ամիսներին Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում ՌԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին դրական արտահայտությունների և ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուս ցանցահենների «առանց ապացույց» մեղադրանքների ֆոնին, ենթադրում են Deutsche Bank-ի վերլուծաբանները։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսում ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցին, ում Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արտահանձնել իրենց երկիր:
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ահաբեկիչների հրամանատարական կետին Սիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքի մերձակայքում։
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում հոսպիտալացվել է։ Այս մասին հայտարարել է տեղի KHOU 11 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին նախագահի ներկայացուցչին։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կրճատել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մեննինգի բանտարկության ժամկետը, որը դատապարտվել էր 2010թ. տեղեկատվության արտահոսքի համար։
Միլիարդատեր Ուիլբուր Ռոսսը կվաճառի սեփական ներդրումային բիզնեսում իր մասնաբաժինը, որպեսզի խուսափի պետական և բիզնես շահերի բախումից ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում, հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կհրավիրի իր ամփոփիչ մամուլի ասուլիսը հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
ԱՄՆ-ն Օմանին է փոխանցել Գուանտանամոյի բանտի 10 բանտարկյալի, ասվում է Պենտագոնի կայքում։
ԱՄՆ-ում ավելանում է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականների թիվը, որոնք բոյկոտ են հայտարարել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ BBC-ի տվյալներով՝ նրանց թիվն արդեն գերազանցում է 50 մարդը։
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, երեկ մեկնարկած ընտրություններում կառույցի նոր ղեկավար է ընտրվել իտալացի եվրապատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանը։
Valve խաղային ստուդիայի հիմնադիրներից մեկի ու ներկայիս տնօրենի՝ Գեյբ Նյուլայի կարողությունը գերազանցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությանը:
Իտալացի մոդելագործ եւ նորաձեւության սեփական տան հիմնադիր Ջորջո Արմանին հաճոյախոսություն է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Դիզայների կարծիքով՝ քաղաքական գործիչը նկատելիորեն փոխվել է, «դարձել ավելի սլացիկ, իսկ սանրվածքն ավելի լավ տեսք ունի»: Բացի այդ, Արմանին ընդգծել է, որ դեմ չէ հագցնել նրա կնոջը՝ Մելանյային:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանից դուրս գալու պահին:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտող Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը գերազանցում է 40-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը, մեկնաբանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ քննադատական վերջին հայտարարությունները, կոչ է արել ստեղծել եվրոպական պաշտպանական անկախ համակարգ:
«Թրամփի համար չենք քվեարկել, բայց հուսով ենք, որ մեր նոր նախագահը կբերի միասնություն»,- Վահե Հովհաննիսյանն Ամերիկայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների նման Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփին չափավոր լավատեսությամբ է նայում:
Ռուս զինվորականները վերջին օրերի ընթացքում սիրիական Հալեպ քաղաքի բնակիչներին են փոխանցել 4.4 տոննա հումանիտար օգնություն:
Թուրքիայում ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին օգնականը:
Չնայած ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալը որոշակիորեն սահմանափակում է տարբեր հարցերի շուրջ Թուրքիայի կողմից ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը, սակայն մյուս կողմից էլ, ինչպես երևաց վերոնշյալից, ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար սպառնալիքների դեպքում հանդիսանում է «հովանոց», որի տակ նա թաքնվում է՝ շահարկելով կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: