Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով մտադիր է պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար՝ երկիրը «պաշտպանելու նպատակով»։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Monde թերթին տված հարցազրույցում «անպատասխանատու» է որակել այն քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինին ստուգել է ամերիկյան հակահետախուզությունը։ Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, հատուկ ծառայությունները ցանկանում էին ստուգել պաշտոնյանի կապերը ՌԴ պաշտոնատար անձանց հետ։
Ամերիկացի սենատորների խումբը, որոնք ներկայացնում են երկու կուսակցությունները, պլանավորում են ներկայացնել օրինագիծ, որը կարգելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առանց Կոնգրեսի հավանության չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, հայտնում է АВС-ն։
«Ես հենց նոր մտա Ձվաձեւ աշխատասենյակ եւ տեսա այդ հիանալի նամակը նախագահ Օբամայից»,- ասել է Թրամփը:- Նրա կողմից շատ սիրալիր էր այն գրելը, եւ մենք այն հաշվի կառնենք: Մենք նամակը կպահպանենք եւ մամուլին չենք էլ ակնարկի՝ ինչի մասին է այն»,- հավելել է նա:
Գլեդիս Բերեջիկլյանը կդառնա Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: Նա հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանգուցային խորհրդականները եւ Սպիտակ տան նոր աշխատակազմի ներկայացուցիչները հունվարի 22-ին երդում են տվել՝ պաշտոնապես ձեռնամուխ լինելով իրենց պարտականությունների կատարմանը, տեղեկացնում է CNN-ը:
«Պատգամավորին խորհրդարանական հետագա նիստերին մասնակցելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական քայլ է։ Նախագահ Էրդողանը եւ նրա կուսակցությունը չեն ուզում լսել պատմական ճշմարտությունը եւ չեն կարող դա հանդուրժել։ Էրդողանը ավելի քան խստորեն է գործում իր քննադատների դեմ հատկապես ամռան հեղաշրջման ձախողված փորձից հետո»,- ասաց թուրք պատգամավորը։
Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը հարաբերականորեն բարձր է: Այս մասին վկայում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետազոտության արդյունքները:
«Հույս ունեմ մենք կդառնանք ընկերներ և մեր երկրները կմերձենան: Սակայն դա անկանխատեսելի է: Կարծում եմ ոչ ոք չի կարող ասել վստահորեն, թե ինչ տեղի կունենա: Կտեսնենք: Լինենք լավատես»,- ասում է գյուղատնտեսական ոլորտի գործարար Կատյա Բուրդայվան:
«Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի հասարակության, իշխանությունների դժգոհությունները, եթե դրանք արտահայտվեն պատշաճ կերպով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց բրիտանական «Քինգզ» քոլեջի դոկտոր, ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը:
Ռուսաստանի «Եդինայա Ռոսսիա» (Միասնական Ռուսաստան) կուսակցության գործող նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել ռուսներին «հրաժեշտ տալ պատրանքներին», թե Արևմուտքի պատժամիջոցները Մոսկվայի դեմ շուտով չեղարկվելու են, հայտնում է gazeta-ն:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սոֆիո Կիլաձեն հայտարարել է, որ Սահմանադրական հանձնաժողովը դեռևս ոչ մի հարցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի տեղափոխելու վերաբերյալ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զուգահեռներ է տեսնում Եվրոպայում պոպուլիստական շարժումների ներկայիս դիրքերի ամրապնդման ու անցած դարի 30-ականների սկզբին Վեյմարյան հանրապետության պատմական իրադարձությունների միջև, որտեղ տնտեսական ճգնաժամի ֆոնին ուժեղացել էին ուլտրաաջ կուսակցությունների դիրքերը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը վերջ դրեց անցած դարի աշխարհակարգին:
Ժողովրդի կողմից ապստամբության իրավունքի իրացումը, անկախ դրա արդյունքներից, մարտահրավեր է ցանկացած պետության սահմանադրական կարգին, այդ թվում՝ քաղաքական համակարգի և քաղաքական ռեժիմի լեգիտիմությանը: Ժողովրդական ապստամբությունն այն հայելին է, որն արտացոլում է պետության ողջ կառուցակարգի, պետական կառավարման սահմանադրական համակարգի խաթարվածությունը, հասարակություն-պետություն կապի խզվածությունը:
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 39 թռիչք, ևս 24-ը հետաձգվել է, հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Կոլումբիա շրջանի դաշնային դատախազի գրասենյակում նշել են, որ նման մեղադրանքները համապատասխանում են ծանր հանցագործությունների կարգավիճակին, որոնց սպառնում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում ու մինչև 250 հազար դոլարի տուգանք:
ԱՄՆ-ում ավելի քան 1 մլն մարդ է բողոքի ցույցի դուրս եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական թվերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիա Թրամփը, իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում՝ որպես ԱՄՆ առաջին տիկին:
Պոզնանի տակտիկական նշանակության «Կշեսինա» ավիաբազա են ժամանել ամերիկյան բարձրկետայնության Jassm Extended Range «երկինք-երկիր» դասի թևավոր հրթիռների առաջին միավորները:
Իրաքի հյուսիսկենտրոնական մասում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց, հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան հատուկ ծառայությունների ներկայացուցչին:
Հաղորդվում է ավելի քան 100 տուժածի մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Լենգլիում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ), հայտնում է Reuters-ը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հակամարտության հարցով հանդիպմանը կմասնակցի 7 կողմ՝ 5 երկիր և ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հայտնել են Ղազախստանի ԱԳՆ-ից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը քննադատել են ԶԼՄ-ներին երդմնակալության արարողության լուսաբանման համար, հայտնում է AFP գործակալությունը:
Վաշինգտոնում հարյուր հազարավոր կանայք են դուրս եկել «Կանանց երթի», որը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը կազմակերպված բողոքի միջազգային ակցիայի բարձրակետը:
Abeking & Rasmussen գերմանական նավաշինարանը ջրարկել է 98-մետրանոց Aviva գերզբոսանավը, որը կառուցվել է բրիտանացի միլիարդատեր Ջո Լյուիսի պատվերով: