Թուրքիայում մոտ 43 հազար մարդ է կալանավորվել թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեղադրանքով հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո, մոտ 93 հազար պետծառայող հեռացվել է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Փրկարարները կենտրոնական Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցից դուրս են բերել առաջին զոհի մարմինը, հայտնում է Rainews24-ը։
Թեհրանում 17-հարկանի Plasсo առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, որոնց մեծ մասը հրշեջներ են։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի թեհրանյան բյուրոն, հրշեջների հետ միասին փլատակների տակ են մնացել նաև առևտրի կենտրոնների աշխատակիցները։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է երկրի տնտեսությունում բացասական գործոնների պահպանման մասին՝ միջազգային պատժամիջոցների ու էներգակիրների գների ոչ բարձր գների ֆոնին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետը կդառնա առաջինը 1988 թվականից ի վեր, որտեղ չի լինի լատինաամերիկյան ծագումով պաշտոնյա, գրում է The Dallas News-ը Թրամփի վարչակազմի վերջին նշանակումների մասին նորությունների ֆոնին։
«Բարդ հարց է. իրականում Ամերիկան բավականաչափ կայացած պետություն է՝ իր բոլոր կառույցներով։ Նախագահից շատ բան է կախված, բայց ընդհանուր գծերով մեծ փոփոխություններ, շատ ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո հայկական կողմն ի՞նչ սպասելիքներ ունի։
Ադրբեջանը պատրաստ է աջակցել նավթարդյունահանման հավելյալ կրճատման մասին որոշմանը, եթե այն ընդունվի ՕՊԵԿ-ի և կազմակերպության մեջ չմտնող երկրների կողմից, RIA Novosti-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսկան ֆորումի շրջանակում։
«Բավարար չէ, որ Ադրբեջանը թույլ չտվեց, որպեսզի այնտեղ գործի ԵԱՀԿ գրասենյակը, հիմա էլ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի գործունեությանը: Կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները, հատկապես՝ ԵԱՀԿ-ն, մտածելու տեղիք ունեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու՝ Ադրբեջանի պահանջի նկատմամբ:
Թեհրանում ուժեղ հրդեհի հետևանքով փլուզվել է բարձրահարկ առևտրի կենտրոնի շենքը։ Իրանական Tasnimnews հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է նվազագույնը 30 հրշեջ։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում գտնվող հյուրանոց երդմնակալության շաբաթվա ժամանակ, գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով հյուրանոցի վաճառքի և մարքեթինգի հարցերով տնօրեն Պատրիսիա Թանգին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում ներկայացրել է նոր կարգախոս իր 2020թ. նախագահական ընտրարշավի համար։
Մալիի ռազմական ճամբարում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 60 մարդու։ Եվս 115 մարդ վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Մալիի նախագահի մամուլի ծառայությանը։
Իտալիայի Rigopiano հյուրանոցում, որը պատուհասել էր ձնահյուսը, մահացած հայտնաբերվել է 30 մարդու մարմին։ Այս մասին հաղորդում է Rai News-ը Twitter-ում։
Երևանում հունվարի 18-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերու թյան, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:
ԱՄՆ 17 նահանգների նվազագույնը 28 հրեական մշակութային կենտրոններ են ստացել ռումբի մասին սպառնալիքներ հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը։
«Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է, այդուհանդերձ, եթե հնարավորություն լինի, կանեմ ամեն ինչ, որպեսզի այն առավելագույնս հրապարակվի, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) հունվարի 16-ին համատեղության կարգով իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապի վարչությունից:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնց համաձայն՝ առաջին խորհրդային ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում։
ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում թողարկվել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով դրամներ։ Այս մասին ասվում է «Արթ-Գրանի» արտադրող ընկերության կայքում։
Թուրքիայի ոստիկանությունը Անկարայում ձերբակալել է այն ցուցադրության կազմակերպչին, որտեղ սպանվել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, հայտնում է Hurriyet-ը։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2016թ. կորցրել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է բրիտանական IHS Markit վերլուծական ընկերությունը։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում շինարարություն ծավալելու դեմ ուղղված բանաձևի անցումը, որպեսզի կողմերին դրդի երկխոսության։
Ղրղըզստանի իշխանությունները Բիշքեկում կործանված բեռնատար Boeing-ի բորտային ինքնագրերը ուղարկել են Մոսկվա՝ գաղտնազերծման նպատակով, գրում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ղրղըզստանի տրանսպորտի նախարար Ժամշիտբեկ Կալիլովին։
ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ի ընտրական համակարգը համարում է չափազանց ապաինտեգրված և բազմաթիվ կետերով միջազգային չափանիշներին չհամապատասխանող, հայտնում է Deutsche Welle-ն։
Նվազագույնը 25 երեխա է զոհվել և 40-ն ստացել է վնասվածքներ Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է India Samvad պարբերականը։
Բժիշկները ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Ավելի վաղ նա տեղափոխվել էր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցներից մեկը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի համակարգերի վրա կիբերհարձակումների թվի ավելացման մասին, հայտնում է Die Welt պարբերականը։
Մեծ Բրիտանիայի Անտարկտիկական վարչությունը ներկայացրել է տեսագրություն, որտեղ ցուցադրված է 40 կիլոմետր երկարությամբ ճեղքվածք, որը գտնվում է ամենահարավային մայր ցամաքում:
Դոնալդ Թրամփը, պարզվում է, Լոնդոնի «Արսենալի» երկրպագու է: