Նենսի Փելոսիի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել վրաերթի և դեպքի վայրից փախուստի գործով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ Փոլ Փելոսիին, մեղադրանք է առաջադրվել Կալիֆոռնիա նահանգի Նապա շրջանում տեղի ունեցած վրաերթի և դեպքի վայրը լքելու համար, հայտնում է ABC News-ը:

Ըստ Նապա շրջանի շերիֆի գրասենյակի, ուրբաթ տեղական ժամանակով ժամը 14:30-ի սահմաններում ականատեսը հայտնել է Յոնտվիլ քաղաքի տարածքում կայանված մեքենային բախվելու մասին:

Ըստ նրա, կաբրիոլետի վարորդը սկզբում կարճ ժամանակով կանգ է առել, ապա հեռացել դեպքի վայրից:

Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է մոտակայքում՝ ճանապարհի մեջտեղում: Վարորդը 86-ամյա Փոլ Փելոսին է եղել:

Քննիչները հայտնել են, որ նա ասել է. «Ինչ-որ բանի եմ բախվել, բայց չեմ հասկացել՝ ինչի», ինչից հետո շարունակել է ընթացքը, մինչև մեքենան խափանվել է:

Ըստ շերիֆի գրասենյակի, ալկոհոլի թեստը բացասական արդյունք է տվել: Փելոսին չի ձերբակալվել, սակայն գործը կփոխանցվի Նապա շրջանի դատախազություն: Նաև ստանդարտ ընթացակարգի շրջանակում հարցում կուղարկվի նրա վարորդական պիտանիությունը վերանայելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականին Սան Ֆրանցիսկոյի իր տանը Փոլ Փելոսիի վրա կատարված հարձակումից երկու տարի էլ չանցած, որի հետևանքով նա ծանր վնասվածքներ էր ստացել: Հարձակվողը երկար ժամկետով ազատազրկման է դատապարտվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031