Բաժիններ՝

Սիրիացի փախստականների օգնության ծրագիրը ֆինանսավորված է սոսկ 35 տոկոսվ. ՄԱԿ

ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունն անհանգստություն է հայտնել մի շարք երկրներում, ներառյալ Սիրիայում, փախստականներին եւ տեղահանված անձանց օգնություն ցույց տալու միջոցների պակասից:

Ինչպես հոկտեմբերի 9-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է այդ գերատեսչության ներկայացուցիչ Բաբար Բալոհը, այս պահի դրությամբ ստացվել է 2018 թականին անհրաժեշտ 1,968 միլիարդ դոլարի սոսկ 35 տոկոսն իրենց տները հարկադրաբար լքած սիրիացիներին օգնելու համար։

«Շուրջ 5,6 միլիոն սիրիացիներ տարածաշրջանում եւ 6,2 միլիոն տեղահանված անձինք երկրի ներսում անմիջականորեն տուժում են հիմնադրամների պակասից,- նշել է նա:- Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության կարիքները 1,968 միլիարդ դոլարի չափով, որոնք վերաբերում են Սիրիայի իրադրությանը, ֆինասավորված են սոսկ 35 տոկոսով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս