Բաժիններ՝

Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը

Թուրք քննիչները լուսադեմին ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով սկսված խուզարկությունը:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Խուզարկությունը տևել է 9 ժամ 10 րոպե, որի ընթացքում խուզարկվել է, ինչպես հյուպատոսարանի շենքը, այնպես էլ բակն ու հողային տարածքը:

Քննիչները փորձաքննություն անցկացնելու համար ԴՆԹ նմուշներ են վերցրել:

Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում անհետացած լրագրողը:

Ջամալ Հաշքաջիի անհետացման գործով հետաքննություն իրականացնող թուրքական ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ սաուդացի լրագրողը սպանվել է:

Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը պնդում է, որ լրագրողը դուրս է եկել հյուպատոսության շենքից ապա նոր անհետացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031