Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը որոշել է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության փոխարեն:
նեությունը դադարեցնելու մասին թուրքական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Ցանցահենները Facebook-ում «կոտրել են» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի էջը եւ այնտեղ զետեղել հրավեր պետության ղեկավարի «պաշտոնաթողության առթիվ երեկույթի»:
SpaceX ընկերությունն իրականացրել է Falcon 9-ի արաձակումը, որի առաջին աստիճանն արդեն ուղեւորվել էր տիեզերք, տեղեկացնում է The Verge-ին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի սկզբին, «շատ դժվարին» էլինելու:
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը սարսափելի երևույթ է համարել:
Մի խումբ սենատորներ նամակ են հղել գլխավոր դատախազի, ֆինանսների նախարարի եւ ՀԴԲ-ի տնօրենի հասցեով՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախագահի ընկերության գործունեությունը հետաքննելու խնդրանքով՝ կոռուպցիոն խախտումների եւ Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի հետ կապերի կասկածանքով:
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չէ այդ երկրում:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման եւ կողմնակի անձի՝ նախկին նախագահի ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով, տեղեկացնում «Ռյունհապ» գործակալությանը:
ԱՄՆ պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Այս առումով ԱՄՆ պետդեպը հատուկ ուշադրություն է դարձրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Միաժամանակ պետդեպն անդրադարձել է քաղաքական իրավունքների պաշտպանությանը:
ԱՄՆ-ը փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիև-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
«Օսկար» մրցանակի կազմակերպիչները կշարունակեն օգտվել PriceWaterhouseCoopers ընկերության ծառայություններից, չնայած մրցանակների հանձնման վերջին արարողության ժամանակ դափնեկրի սխալ հայտարարման պատճառով ծագած սկանդալին:
Ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը, որը գլխավորում է Amazon ընկերությունը, եւ որին պատկանում Է համանուն ինտերնետխանութը, մարտի 29-ին երկրորդ տեղն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
«Ինձ անհանգստացնում է, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ պաշտոնական Երևանը չեն հայտարարում՝ որպես բանակցությունների վերսկսման պայման՝ Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում որոշակի ուժեր առաջ են մղում «Միացում» պրոյեկտը»։
«Ամռանը կարելի է սպասել որոշակի առաջընթաց բանակցությունների վերսկսման հարցում։ Երկու կողմերն էլ լուրջ միջազգային ճնշման տակ են, չնայած չկան պաշտոնական բանակցություններ»։
Սալվադորը, որը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետությունն է, աշխարհում առաջինն է հանքաբեր օգտակար հանածոների լիակատար արգելք սամանել՝ խմելու ջրի պաշարների աղտոտում եւ սպառում թույլ չտալու համար:
Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի երկրորդ լիագումար նիստին և դրան հաջորդած գագաթնաժողովի քննարկումներին:
Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Եգիպտոս փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը:
«Այո, անտարակույս, ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգի հանգուցային թեմաներից մեկն է: Եթե պարոն Թիլերսոնը ժամանի (ես նրա հետ մինչ այդ հանդիպել եմ մի քանի անգամ, երկու կամ երեք անգամ), մենք, իհարկե, հավանաբար, կքննարկենք այդ թեման»,-ասել է նա՝ ելույթ ունենալով «Արկտիկաերկխոսության տարածք» համաժողովի լիագումար նիստում:
Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվությունը սուտ Է, հերյուրանքներ ու սադրանքներ:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երեք հանգուցային թեկնածուների դիրքերը կայունություն են դրսեւորում եւ վերջին մեկ օրում փոփոխություններ չեն կրել:
Հինգ մարդ է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից եւ չձանձրացնել տարածաշրջանի երկրներին, տեղեկացնում է Mehr գործակալությանը:
Թուրքական «Habertürk» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 3-ին հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում, տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը: