Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը չի բացառել Brexit-ի ժամկետի հետաձգման հնարավորությունը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նշանակված է մարտի 29-ին, կարող է որոշ ժամանակով հետաձգվել, եթե դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի հավանությունն ստանա Brexit-ի ամսաթվից ոչ շատ առաջ: Այդ մասին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հունվարի 31-ին հայտնել Today ծրագրին տված հարցազրույցում, որը թողարկվում է BBC-ի Չորրորդ ռադիոալիքով:

«Ես կարծում եմ, որ, իրոք, եթե լինի այնպես, որ համաձայնագիրը հաստատենք մարտի 29-ից մի քանի օր առաջ, ապա այդ ժամանակ մեզ լրացուցիչ ժամանակ կպահանջվի կարեւորագույն օրենսդրական ակտն ընդունելու համար: Բայց եթե մենք կարողանանք առաջընթացի հասնել ավելի վաղ, ապա դա, հնարավոր է, հարկավոր չի լինի»,-ասել է նախարարը:

Համայնքների պալատում ընդունվելուց հետո Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, որը կդառնա ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին բիլլի բաղկացուցիչ մասը, պետք է ստանա խորհրդարանի վերին պալատի՝ Լորդերի պալատի հավանությունը, իսկ օրենքն ինքը պետք է ստորագրվի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից, ինչի համար որոշակի ժամանակ կպահանջվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս