Բաժիններ՝

WSJ-ն Վենեսուելայի իրադարձությունները համարում է ՌԴ-ին և ՉԺՀ-ին դիմակայելու ԱՄՆ-ի պլանի բաղկացուցիչ մասը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու փորձերն առաջին քայլն են տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության ամրապնդման եւ այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության թուլացման՝ ԱՄՆ-ի վարչակազմի պլանի կատարման ճանապարհին: Այս մասին ասված է հունվարի 30-ին The Wall Street Journal (WSJ) թերթում հրապարակված հոդվածում:

Հրատարակության աղբյուրի խոսքով՝ «Վենեսուելայի նախագահին իշխանությունից հեռացնելու (նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմի փորձը դարձել է Լատնական Ամերիկայում ԱՄՆ-ի ազդեցության ամրապնդման նոր ռազմավարության սկզբնական փուլը»:

Ինչպես արձանագրված է հրապարակման մեջ, Վաշինգտոնի հետագա գործողությունները, հավանաբար, նպատակամղված կլինեն դեպի Կուբան, ինչպես նաեւ այն բանին, որ «սահմանափակեն վերջին ժամանակներս տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի կողմից կատարված ոտնձգությունները»:

«Թեեւ Վաշինգտոնը վաղուց էր հանդես գալիս Մադուրոյի եւ նրա նախորդ Ուգո Չավեսի քննադատությամբ, Թրամփի վարչակազմում շատ պաշտոնյաներ համոզված են, որ Կուբան ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից,- նշված է նյութում:- Նրանք մատնանշում են Կուբայի հետախուզական գործողություններն ԱՄՆ-ում եւ մյուս լատինամերիկյան պետություններում հակաամերիկյան տրամադրություններ տարածելու նրա փորձերը: Վարչակազմում նպատակ են դրել խզել կապերը Վենեսուելայի եւ Կուբայի միջեւ, ինչպես նաեւ հասնել վարչակարգերի տապալման երկու երկրներում»:

Ինչպես նշված է հրապարակման մեջ, Վենեսուելան եւ Կուբան, նրանց մեկուսացնելու փորձերի լույսով, ուժեղացնում են կապերը ՌԴ-ի, Չինաստանի եւ Իրանի հետ, ինչը հարուցում է Վաշինգտոնի դժգոհությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս