Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 7-ին ուղեւորվում է Բրյուսել՝ փորձելու վերսկսել բանակցությունները Brexit-ի շուրջ եւ այդ կերպ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հանել այն փակուղուց, որում այն հայտնվել է «ապահարզանի» պաշտոնական ամսաթվից ընդամենը 51 օր առաջ։
Վրաստանի խորհրդարանի Բորչալուից ընտրված թյուրք (կարափափախ) պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Թիֆլիսում կայացած խորհրդարանական նիստին բացասաբար է արձագանքել Ախալքալաքում հայկական հուշարձանի տեղադրմանը:
Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մանրամասներ է հայտնել օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կոստա Ռիկայի նախկին նախագահ (1986-1990 եւ 2006-2010 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ:
Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարությունը ՆԱՏՕ-ին խոստացել է մինչեւ 2024 թվականը ռազմական ծախսերը հասցնել երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,5 տոկոսին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիան պետք է հենվի ոչ միայն ռազմական միջոցների վրա:
«Հուսանք, որ այս երկարատև գործընթացի արդյունքում չի տուժի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունը: Բայց, կարծում եմ, այդ պայմանավորվածությունը ևս վտանգի տակ է՝ առանց կարևոր հարցերում կողմերի միջև կոնսենսուսի»,- ասաց Մաքֆարլեյնը:
Ամերիկացիների կեսից ավելին վստահորեն հայտարարում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին դեմ կքվեարկեր հաջորդ ընտրություններում, որոնք նշանակված են 2020 թվականի նոյեմբերին:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ի երկրները ոչ մի նոր առաջարկություն չեն ներկայացնում Btexit-ի վերաբերյալ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետից իրատեսական առաջարկներ են ակնկալում փակուղուց դուրս գալու վերաբերյալ։
Հայաստանն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է փետրվարի 6-ին:
«Ռուբիկոն» խմբավորումից հույն անարխիստները գրավել են հունա-թուրքական առեւտրական պալատի շենքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին:
Միացյալ Նահանգներն իրականացրել է «Մինիթմեն-3» (Minuteman III) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձնական արձակում:
«Թալիբան» շարժումը հանդես է գալիս իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին, քանի որ դրանք խոչընդոտում են հաշտության գործընթացին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անօրինական է համարել իր նկատմամբ կայացված դատավճիռը, նշելով, որ այն գրվել է երկրի ներկայիս իշխանությունների թելադրանքով։
ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, եւ նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին:
Բուլղարիայի կառավարությունը փետրվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է պետության ժամանակավոր նախագահ:
Սիրիայում վերականգնվել է ազգային արդյունաբերական արտադրությունը, ինչի մասին վկայում է նոր գործարանների գործարկումը:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը: Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:
ՆԱՏՕ-ի մասնակից 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ Մոսկվայում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, բայց վարչապետը խույս է տալիս հանդիպումներից։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իմաստուն մարդիկ են, նրանք գլխավոր քարտուղարի խնդրի վերաբերյալ ճիշտ որոշում կկայացնեն: Այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Հյուսիսատլանտյան դաշինքի 29 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա Լոնդոնում 2019 թվականի դեկտեմբերին:
Ռուսաստանը հավանություն է տվել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Կուբային 38 միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրելուն:
Վենեսուելայի իշխանությունները մտադիր չեն խզել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, չնայած այն բանին, որ նրանցից շատերն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ:
Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ:
Փետրվարի 6-ի լույս գիշերը Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովին, որն ԱՄՆ-ի հովանու ներքո փետրվարի 13-14-ին անցկացվելու է Լեհաստանում։