Պատանին մտադրվել էր գնել պայթուցիկ նյութեր, որպեսզի ինքնաշեն ռումբեր սարքեր եւ դրանք տեղադրեր ամբողջ քաղաքով մեկ, ինչպես նաեւ փորձել էր դիպուկահար վարձել, որպեսզի Հռոմի պապին սպանի պատարագի ժամանակ: Սակայն վերջինս եղել է Հետաքննությունների համապետական բյուրոյի քողարկված աշխատակիցը, եւ այդ ժամանակ Քոլոնը ձերբակալվել է:
Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ապրիլի 4-ի առավոտյան ամբողջ ծավալով վերսկսել է աշխատանքը նախօրյակին այնտեղ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, ինչի մասին հայտնել է նահանգապետի վարչակազմը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցավակցություն հայտնելու Սանկտ Պետերբուրգում իրականացված պայթյունի կապակցությամբ:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է դիրեկտիվ, որը չեղարկում է ինտերնետմատակարարների կողմից առանց սպասարկյալներին հարցնելու օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց տրամադրելու արգելքը:
Պաշտոնական Անկարան թույլատրել է գերմանացի դիվանագետներին այցելել Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Աս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
ԱԱԾ-ի՝ բոլոր կուսակցություններից ստացված տվյալների հանրագումարով, այս ընտրություններում գրեթե 3 միլիոն ընտրողի հաշվարկով ընտրակաշառք է բաժանվել։ Սա «ամենաթանկ» ընտրությունն է եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում։
ՉԺՀ-ի նախկին նախագահ Մաո Ցզեդունի դիմանկարը, որը պատկանում է Էնդի Ուորհոլի վրձնին, Sotheby՚s-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 մլն ամերիկյան դոլարով), ինչի մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում։
Ալտենրայն եւ Ֆրիդրիխսհաֆեն քաղաքների միջեւ երթուղու երկարությունը կազմում էր ընդամենը 20 կիլոմետր:
Արդեն մի քանի օր է, ինչ արգելափակված են ադրբեջանական մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր:
Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երկու հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո պատրաստվում է նոր գործողությունների:
Աշխարհի կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում համաեվրոպական արժույթից:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սանկտ Պետերբուրգի մետրոյի տեսանկարահանման սարքերն արձանագրել են տեղի ունեցած պայթյունի հնարավոր կազմակերպչին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: «Մետրոյի տեսախցիկներն արձանագրել են պայթյունի հնարավոր կազմակերպչին»,- գործակալությանը փոխանցել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Հնդկաստանում 2000-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում սերն ավելի քան 38 հազար մահվան պատճառ է դարձել՝ այդ ցուցանիշով գերազանցելով ահաբեկչությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ՝ ածխի մատակարարումների խնդրանքով:
«Հայ ընտրողը պատմական իմաստություն դրսևորեց»,- այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ռուսաստանյան տաղավարից ասաց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«ՀՀԿ-ն և, ինչ-որ առումով, նաև «Ծառուկյան» դաշինքը մնում են ամենառեսուրսային կուսակցությունները, և նրանք ունեն որոշակի հնարավորություններ ընտրողների ձայների վրա ազդելու համար»:
Թուրքիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) մարտանավերի ջոկատը ոչ պաշտոնական այցով ժամանել է Նովոռոսիյսկ:
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից ավելի քան երկու տասնյակ տուժածների տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ:
Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 10 և տուժել՝ 30 մարդ:
Չգործած պայթուցիկ սարք է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Այդ մասին հայտնել է մի աղբյուր:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են ռազմավարություն Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասինասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստացել է Պետերբուրգի մետրոյում պայթյունի վերաբերյալ հատուկ ծառայությունների զեկույցները
Արցախյան պատերազմի՝ 1994թ հրադադարի պայմանավորվածությունից հետո Արցախում, ինչպես հայտնի է, խաղաղ չի եղել: Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը՝ երբեմն լարում մտցնելով նաև հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի ուղղության վրա: Հրադադարի խախտումների խոշոր միջադեպեր գրանցվել են 2014թ օգոստոսին, 2015թ օգոստոս-սեպտեմբերին և դեկտեմբերին: